Project

2,771.39 USD

 | Նպատակ 15,463.92 USD
Ակտիվ
|
Կրթություն

Նվիրենք «Արմաթ» Մարտունուն

«Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

2,771.39

17.92 %

Մնացել է 8 օր

Նպատակ: 15,463.92 USD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Ցուցահանդես․ 1-9-րդ դասարաններ

1,073,300 AMD

⭐️ նաիրա Մկրտչյան

2,000 AMD

Աջակիցներ

⭐️ նաիրա Մկրտչյան

2 ամիս առաջ
2,000 AMD

⭐️ Ցուցահանդես․ 1-9-րդ դասարաններ

3 ամիս առաջ
1,073,300 AMD

Մարտունու երազանքի դպրոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցն ունի տարբեր նշանակության դասասենյակներ, սակայն չունի այնպիսի դասասենյակ, որտեղ աշակերտները կկարողանան ինքնուրույն ստեղծել տեխնիկական սարքավորումներ։

Ամեն տարի ավելի է շատանում երիտասարդների թիվը, որոնք ժամանակակից կրթության և զարգացման հնարավորության հետևից լքում են Մարտունի քաղաքը՝ իրենց ապագան չգտնելով հարազատ բնակավայրում:

Մարտունու տարածաշրջանում մեծ տարածում ունի արտագնա աշխատանքը, ինչը նպաստում է արտագաղթին։ Միևնույն ժամանակ համապատասխան աշխատատեղերի և արդի մասնագիտությունների բացակայության պատճառով ծնողներն իրենց երեխաների ապագան չեն պատկերացնում քաղաքում, ինչը սրում է արտագաղթի երևույթը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Մարտունու երեխաներին անհրաժեշտ է ստանալ որակյալ, մատչելի ու հետաքրքրաշարժ կրթություն, որպեսզի կարողանան հաղթահարել դժվարություններն ու իրենց ապագան կառուցել իրենց հայրենիքում:

Նվիրի՛ր տեխնոկրթություն Մարտունու երեխաների երազանքների դպրոցին։

Տեխնոլոգիական լուծումները կարող են փոխել պատանիների ապագան

Հավատալով զարգացած տեխնոլոգիաների շարժիչ ուժին ու ՏՏ ոլորտի մասնագիտությունների դրական ազդեցությանը՝ Մարտունու երեխաներն ուսումնասիրում են տարբեր համակարգչային ծրագրեր։ Նրանց ցանկությունն է այլ հարթակներում փորձարկել իրենց տեսական ու տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները, որին կարող է օգնել քաղաքում ոչ ֆորմալ ճարտարագիտական աշխատանոց ունենալը։ 

Աջակցի՛ր Մարտունու դպրոցին ժամանակակից աշխարհի կրթական մարտահրավերներին զուգընթաց քայլելու և զարգանալու գործում։

2011 թ֊ից Հայաստանում գործում է «Արմաթ» կրթական ծրագիրը, որը ոչ ֆորմալ տեխնոկրթական հայկական ազգային ծրագիր է՝ միտված հասանելի դարձնել ճարտարագիտական ուսուցումը և ուժեցացնել դպրոցների բնագիտական առարկանների դասավանդման գիտելիքները։

Հայաստանում առկա 1399 դպրոցներից 626֊ում արդեն գործում են «Արմաթ» աշխատանոցներ, որտեղ սովորում է 17,200 աշակերտ, աշխատում՝ 568 խմբավար։ 627-րդը կարող է լինել մեր դպրոցն իր 1,000+ աշակերտներով, ովքեր ունեն տեխնիկական կրթության, ճարտարագիտական գիտելիքների խորացման կարիք։ Այդ երիտասարդներն են ապագայի Մարտունին կերտողները:

Եթե «Արմաթը» գա Մարտունու N2 դպրոց․․․

Եթե «Արմաթը» գա Մարտունու N2 հիմնական դպրոց երեխաները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ ձեռք բերել ու կիրառել հները։ Նրանք ավելի օգտակար ու արդյունավետ կօգտագործեն ազատ ժամանակն ու կմոտենան իրենց երազանքներին։

Ի՞նչ է «Արմաթը»

«Արմաթ»֊ի առաքելությունն է նպաստել նորագույն տեխնոլոգիական կրթությամբ սերնդի կայացմանը, հանուն տեխնոլոգիապես զարգացած պետության։

«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում 10-18 տարեկան երեխաներն ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, բովանդակությունը ուղեկցող մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են բնագիտությանը, տեխնոլոգիային, ճարտարագիտությանը և մաթեմատիկային (ԲՏՃՄ)։

«Արմաթի» կրթական ծրագիրը

Դպրոցում բացվող «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը հնարավորություն կտա առանց բնակավայրը լքելու ստանալ որակյալ և տեխնոլոգիական կրթություն։

«Արմաթը» տալիս է՝

Աշխատանոցի ներդրման փուլերը՝

Մեր թիմը

Մարտունու «Արմաթը» համախմբել է ողջ համայնքը․ դրամահավաքը համակարգելու համար ստեղծվել է փոքր թիմ, որի անդամներին կարող եք ծանոթանալ ստորև։ 

Մեր աշակերտները

Նվիրաբերի՛ր Մարտունու երազանքների դպրոցին

Նախագծի նախահաշվին կարող եք ծանոթանալ այստեղ։

*Էջի բովանդակությունը ստեղծվել է համայնքի ուժերով։

2,771.39 USD

 | Նպատակ 15,463.92 USD
Ակտիվ
|
Կրթություն

Նվիրենք «Արմաթ» Մարտունուն

«Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

2,771.39

17.92 %

Մնացել է 8 օր

Նպատակ: 15,463.92 USD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Ցուցահանդես․ 1-9-րդ դասարաններ

1,073,300 AMD

⭐️ նաիրա Մկրտչյան

2,000 AMD

Աջակիցներ

⭐️ նաիրա Մկրտչյան

2 ամիս առաջ
2,000 AMD

⭐️ Ցուցահանդես․ 1-9-րդ դասարաններ

3 ամիս առաջ
1,073,300 AMD